Լրահոս

05.06.2012 13:39


Հրանտ Մելիք–Շահնազարյան. «Քլինթոնի այցի առաջնային նպատակը Իրանի շուրջը ստեղծված իրավիճակն է»

Հրանտ Մելիք–Շահնազարյան. «Քլինթոնի այցի առաջնային նպատակը Իրանի շուրջը ստեղծված իրավիճակն է»

–ԱՄՆ պետքարտուղարի այցը տարածաշրջան պետք է բաժանել երկու մասի: Դա առաջին հերթին ԱՄՆ-ի քաղաքական և աշխարհաքաղաքական շահերն են, երկրորդը` տարածաշրջանային լոկալ խնդիրներին անդրադարձն ու աջակցության որոշակի մակարդակը մեր պետություններին,–նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` երեկ տարածաշրջան և Երևան կատարած այցին։

Ըստ քաղաքագետի՝ Հ. Քլինթոնի համար առաջնային նշանակություն են ունեցել ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերը, մասնավորապես Իրանի շուրջը առաջացած իրավիճակը: Խոսելով Իրանում հնարավոր ռազմական գործողությունների մասին՝ քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի ու Իսրայելի համար հնարավոր դաշնակից է և կարող է հենակետ հանդիսանալ Իրանի դեմ տարատեսակ գործողություններ իրականացնելու հարցում: Ըստ Մելիք–Շահնազարյանի՝ դա է նաև պատճառը, որ ԱՄՆ-ը դրականորեն է վերաբերվում Ադրբեջանի սպառազնությանը:

Բանախոսը ավելացրել է նաև, որ ԱՄՆ–ը Թուրքիային ևս մեծ ուշադրություն է դարձնում և ակնկալում, որ նա կմնա տարածաշրջանում ԱՄՆ–ի ամենահարմար դաշնակիցը։ Իսկ դրա համար ԱՄՆ-ին անհրաժեշտ է Թուրքիայի վրա կիրառել զսպման մեխանիզմներ, ինչի դերում այս պահին հանդես է գալիս հայկական հարցը: Եվ այդ պատճառով էլ Հ. Քլինթոնը մեծ ուշադրություն է դարձնում հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը